Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ երկու քաղաքացիների՝ հայազգի 52-ամյա Զավիկ Զարգարյանին եւ 57-ամյա Վաչե Նաիրյանին կարող են 100 տարվա ազատազրկման դատապարտել` դեպի Իրան ռազմական սարքավորում ապօրինի տեղափոխելու փորձի համար:
Խոսքը F-14, F-15, F-16 եւ F-18 կործանիչների պահեստամասերի մասին է, իսկ մատակարարումների ընդհանուր գումարը կազմելու էր 3 մլն դոլարից ավելի, հայտնում է Los Angeles Times-ը:
Մեղադրանքի համաձայն՝ հանցավոր սխեմային մասնակցել են նաեւ Իրանի երկու քաղաքացիներ՝ Անրի Տեր-Մինասյանը եւ Օրմուզ Նովրուզը:
Գործով դատաքննությունը կսկսվի նոյեմբերի 2-ին: