|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկացրել էինք, որ ապրիլի 23-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնից գողություն էր կատարվել: Գողացել էին թատրոնի շենքի կառուցման համար նախատեսված` հանգանակության գումարը` 3 մլն դրամ, ինչպես նաև համակարգիչներ ու թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Վարդան Մկրտչյանի անձնական հեռախոսները, ժամացույցները, գրիչը:
Yerkir.am-ի հետ զրույցում Վարդան Մկրտչյանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 3 անձ է կալանավորվել:
«Ցավոք, տղաները մեր` Թատերական ինստիտուտի ուսանողներն են: Վերջերս նրանց տեսա փողոցում և ապշել էի` հետո պարզվեց, որ բաց կալանքի տակ են գտնվում: Ի դեպ, տղաները վերականգնել են դասերը և շարունակում են սովորել մեզ մոտ: Նրանց ծնողները որոշակիորեն փոխհատուցել են մեզ, սակայն կան որոշ ապրանքներ, որոնք առգրավված են»,- ասաց Մկրտչյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-ին: