կարևոր
8155 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-01 16:52
Հասարակություն

Լևս Դավթյանը դուրս է եկել Մհեր Մկրտչանի անվան թատրոնից

Լևս Դավթյանը դուրս է եկել Մհեր Մկրտչանի անվան թատրոնից

Դերասան Լևս Դավթյանը, որ աշխատում էր Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում, ազատման դիմում է գրել։

«Մեծ ցավ եմ ապրում, որ լքում եմ հարազատ թատրոնս` տունս...

Մհերնա ինձ բերել թատրոն, լավագույն դերերիս մեջ մեծ ամագ ունի ինքը, ու Մհերին հեռացնելուց հետո բարոյական չեմ համարում իմ հետագա աշխատանքը մեր թատրոնում...

Սրանք մի օր գնալու են, իրենց ծառայող աղբին էլ քամին սրբելու ա տանի...դեռ կվերադառնանք ու դեռ կտեսնենք` ով ինչ կորցրեց...

Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, մինչ հանդիպում...»,-ֆեյսբուքյան իր էջում այսպես է մեկնաբանել իր քայլը դերասանը

Նա նաև հրապարակել է ազատման դիմումի լուսանկարը, որտեղ նշված է. «Անհամատեղելի եմ համարում իմ հետագա աշխատանքը ներկայիս թատրոնի տնօրինության հետ»։