կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-25 12:45
Քաղաքական

ՀՀ քաղաքացիների մեծ մասը երկրորդ քաղաքացիություն ստանում է ՌԴ-ում

ՀՀ քաղաքացիների մեծ մասը երկրորդ քաղաքացիություն ստանում է ՌԴ-ում

ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է «Քաղաքացիության մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը: Հիմնական զեկուցող` ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ առաջարկվում է հանել տուգանքը, որը սահմանվում էր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր այլ քաղաքացիություն ստանալուց հետո չեն տեղեկացնում ոստիկանությանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց հիմնական զեկուցողին, թե այս պահի դրությամբ որքա՞ն երկքաղաքացի կա Հայաստանում:

Վարդան Եղիազարյանը նշեց, որ ՀՀ-ում կա 95839 երկքաղաքացություն ունեցող անձ, ընդ որում` երկքաղաքացիություն ստացողների թիվն աճում է:

Մելքումյանն արձագանքեց, որ մտահոգիչ են երկքաղաքացիություն ստացողների թվի աճի տեմպերը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ հարցրեց, թե հիմնականում ո՞ր երկրներում են քաղաքացիություն ստանում ՀՀ քաղաքացիները:

Վարդան Եղիազարյանը պատասխանեց, որ ՀՀ քաղաքացիները երկրորդ քաղաքացիություն ամենաշատը ստանում են ՌԴ-ում: