Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հայտնում է The Independent-ը, միջազգային օդերևութաբանների խումբը կարող է վերջնականապես բացահայտել Բերմունդյան եռանկյունու առեղծվածը:
Նշենք, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի, Պուերտո Ռիկոյի և Բերմունդների միջև ընկած 500 000 քառ. կմ տարածությունում տասնամյակներ շարունակվող անհետացումները բացահայտված չեն եղել մինչ օրս:
Բերմունդյան եռանկյունին համարվում է առնվազն 1000 մարդկանց մահվան, 75 ինքնաթիռների և հարյուրավոր նավերի անհետացման պատճառ վերջին 100 տարում:
Գիտնականներն այժմ պնդում են, որ հազարավոր չբացահայտված ծովային աղետների համար պատասխանատու են «օդային ռումբեր» ստեղծող վեցանկյուն ամպերը՝ 270 կմ/ժամ արագությամբ շարժվող քամիների հետ միասին:
Փոթորիկը, ըստ գիտնականների, այնքան ուժեղ է, որ ինքնաթիռներն ու նավերը կարող են 1 վայրկյանում կարող են սուզվել ջրում։