Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն իրենց կարծիքն են հայտնում կառավարության ծրագրի վերաբերյալ:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ողջունելի էր վարչապետի մեկնարկը՝ կառավարությունում օդիոզ դեմքերից ազատվելու առումով, և որ կարևոր է պահպանել այդ նշաձողը:
Այնուամենայնիվ, պատգամավորը կարծում է, որ վարչապետը կարող է ձախողել, որովհետև այն հիմքը, որի վրա ցանկանում է գործել, շատ վատն է ու անհուսալի՝ կապիտալի արագ ու ապօրինի արտահոսք, բիզնեսի արտահոսք, մարդկային կապիտալի արտահոսք, արտաքին պարտքի մեծացում շուրջ չորս անգամ, ներդրումների նվազում:
Պատգամավորը մեջբերեց նախորդ վարչապետերի ծրագրերից հատվածներ, որոնք ոչ միայն չեն իրականացվել, այլև արվել է հակառակը: Արամ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ Կարեն Կարապետյանի ծրագրում ևս կան թերություններ, բառերի կույտ կա, անհարկի օգտագործված են աջակցել, խթանել, բարելավել բառերը:
«6 ամսվա ծրագիրը չի կարող էդքան լոլոներ պարունակել: Ծրագրից կոմունիզմի հոտ է գալիս, երբ գրել եք` պետական ծառայողի, հարկային մաքսային ծառայողի կերպարի փոփոխություն»,- ասաց պատգամավորը և հավելեց` ամենամեծ մարտահրավերը մարդու պակասությունն է, ամենալավ ծրագիրն անգամ հնարավոր չէ իրականացնել, եթե մարդը բացակայում է Հայաստանից: