«Ոչ Ադրբեջանը, ոչ էլ Հայաստանն այնպիսի կշիռ ունեցող պետություններից չեն, որ պատերազմ սկսելու մասին ինքնուրույն որոշում կայացնեն»,- այսօր հայտարարել է ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը: Ըստ նրա, պատերազմի հոտ միշտ էլ գալիս է, վտանգ միշտ էլ կա, բայց պարարտ հող ռազմական գործողությունների վերսկսման համար այսօր չկա: «Իհարկե, վտանգ կա այն առումով, որ կարող է ամեն ինչ կանխատեսված չլինել, սահմանային որեւիցե միջադեպ կարող է ընդլայնվել ու լուրջ սպառնալիք դառնալ, բայց լայնածավալ պատերազմի վերսկսման բավարար հիմք ես այսօր չեմ տեսնում»,- նշել է Գեղամ Բաղդասարյանը: