Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«2011 թվականին կառավարությունը կփորձի զսպել գների անընդհատ բարձրացումները` հիմքում դնելով տեղական արտադրանքի ծավալների ավելացումը: Մեր առջեւ ծառացած 2 կարեւոր` պարենային անվտանգության եւ էներգետիկ անկախության խնդիրները լինելու են կառավարության թիրախային ծրագրերը եւ, համոզված ենք, որ 2011-ը այս առումով լինելու է բեկումնային տարի»,-այս հայտարարությունն է օրերս ԼՂՀ Ազգային ժողովի նիստում արել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Նա ապրանքների գնաճին անդրադարձել է նաեւ երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, նշելով, որ պարենային զամբյուղի մեջ մտնող այնպիսի ապրանքներ են թանկանում, որոնք կարող են արտադրվել Արցախում, սակայն շատ քիչ են արտադրվում:
Նրա հավաստմամբ` հանրային ծառայությունը եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի եւ տնտեսական զարգացման նախարարության կողմից պարբերաբար մոնիտորինգներ են արվելու` գների հետ կապված, որպեսզի դրանք, ըստ վարչապետի, մոտ լինեն տրամաբանությանը: