Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի եւ Վանաձորի ավագանիների ընտրությունների արդյունքները դեռ տարբեր ձեւաչափերով քննարկվում են ՀՀԿ-ում։ Թեեւ ՀՀԿ երիտթեւը հպարտորեն հայտարարում է, որ առանց Հովիկ Աբրահամյանի հաղթանակ են բերել, այնուամենայնիվ, զուտ թվերի համեմատությամբ կարելի է արձանագրել, որ ՀՀԿ– ն գալիք ԱԺ ընտրություններում լուրջ խնդիրներ ունի։
Ինչպես հայտնի է՝ Գյումրիում եւ Վանաձորում իշխանական ցուցակները ստացել են մոտ 15 հազարական քվե։ Սա այն դեպքում, երբ 2012-ին Վանաձորում ՀՀԿ– ական քաղաքապետի թեկնածուն՝ Սամվել Դարբինյանը, ստացել էր 21 հազար 300 քվե, իսկ Գյումրիում իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սամվել Բալասանյանը ստացել էր 27 հազար 500 քվե։ Երկու քաղաքներում էլ իշխանական լծակների գործադրմամբ հնարավոր եղավ արդյունք ապահովել։
Հավելենք, որ Գյումրիում «Բալասանյան» դաշինքի օգտին քվեարկածներից եւ անգամ նրանց շտաբի ներկայացուցիչներից շատերը ՀՀԿ-ի անունը լսել չեն ցանկանում եւ խուսափում էին ՀՀԿ անունից հանդես գալ։ Ուստի Աժ ընտրություններում ՀՀԿ-ն Գյումրիում եւ Վանաձորում չի կարող լուրջ ակնկալիքներ ունենալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: