Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
634 մլն 65 հազար դրամ բաժնետոմս եւ 17 մլն 950 հազար դրամ պարտատոմս է հայտարարագրել առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը: 165 հազար 791 դոլար եւ 29 մլն 29 հազար 482 դրամ փոխառություն է հանձնել: Ալթունյանը հայտարարագրել է նաեւ 802 հազար 460 դրամ:
Նախարարի եկամուտները, ըստ հայտարարaգրի, գոյացել են հետեւյալ կերպ` 100 մլն դրամը՝ շահաբաժնից, շուրջ 80 մլն դրամը՝ աշխատավարձի վարձատրությունից/այս տարվա առաջին 10 ամիսներին/, 3 մլն 663 հազար դրամը՝ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից, 583 հազար 375 դրամը՝ այլ եկամուտներից, 141 հազար 460 դոլարը՝ ստացված փոխառություններից:
Նշենք, որ Ալթունյանը նաեւ հայտարարագրել է երկու բնակարան, անհատական բնակելի տուն եւ հողամաս:
Հիշեցնենք, որ նշանակումից հետո Ալթունյանը լրագրողների հետ զրույցում չէր թաքցրել, որ միլիոնատեր է, եւ այդ մասին պարզ հայտարարել էր: