Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է մի որոշում, որը ներկայացնելու է ԿԲ-ն: Որոշումը վերաբերում է ՃՏՊ-ների դեպքում համաձայնագրի լրացմանը: Նշված նախագիծը ներկայացվում է ավտոտրանսպորտային պատահարների արդյունքում համաձայնեցված հայտարարագրով ելակետային տվյալների հավաքագրման գործընթացի պարզեցման և պատահարների արդյունքում առաջացող խցանումների նվազեցման նպատակով:
Պատահարի մասնակիցների համար ստեղծվել է, առանց ապահովագրական ընկերությունների համաձայնությունը ստանալու, համաձայնեցված հայտարարագիր լրացնելու և դրանից հետո պատահարի վայրից հեռանալու հնարավորություն՝ առանց ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների ժամանմանը սպասելու:
Պարզեցվել է պատահարի մասնակից վարորդների կողմից համաձայնեցված հայտարարագրի միջոցով հավաքագրվող ելակետային տվյալների կազմը, հայտարարագրի լրացման հրահանգը:
Համաձայնեցված հայտարարագրի ձևում ավելացվել են ապահովագրական ընկերությունների համաձայնությամբ և առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացված հայտարարագրի հիման վրա ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա առավելագույն չափերի (որոնք կսահմանվեն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կանոններով) լրացման համապատասխան տողերը:
Նախագծի ընդունմամբ կպարզեցվի համաձայնեցված հայտարարագրի ձևը, կներառվի առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացվող հայտարարագիրը, որի արդյունքում պատահարի մասնակիցները պատահարի վայրում «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կանոններով սահմանված չափի շրջանակներում կարող են առանց ապահովագրական ընկերության համաձայնության լրացնել համաձայնեցված հայտարարագիրը և հեռանալ պատահարի վայրից, ինչն էլ կնպաստի ԱՊՊԱ պատահարների արդյունքում խցանումների քանակի նվազեցմանը և հնարավորություն կտա բարձրացնելու ավտոտրանսպորտային պատահարների արդյունքում համաձայնեցված հայտարարագրի միջոցով ելակետային տվյալների հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: