Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, որը հանրությանը առավել հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է ներկայացրել գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիրը։
42-ամյա դատավորը հայտարարագրել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող երկու բնակարան, որից մեկն իր սեփականությունն է, մյուսում 1/3-ի համասեփականատերն է։
Քրեական գործերով դատավորը 2019թ. հայտարարագրել է ընդհանուր 31 մլն դրամ իբանկային ավանդ։ Տարեսկզբին Դանիբեկյանի բանկային հաշվին եղել է 1 մլն 119 հազար դրամ և 391 եվրո գումար, իսկ տարեվերջին՝ 1 մլն 118 հազար դրամ, իսկ ինչ վերաբերում է կանխիկ միջոցներին, ապա տարեսկզբին նա ունեցել է շուրջ 2,5 մլն դրամ, որը տարեվերջին նվազել է՝ դառնալով 1 մլն 700 հազար դրամ։
Դանիբեկյանը 9 մլն 813 հազար դրամ ստացել է դատավորի աշխատանքի վարձատրության դիմաց, իսկ 2 մլն 826 հազար դրամ էլ ձևակերպված է տրված որպես՝ փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցում. խոսքը վերաբերում է ավանդների ներդրումից ստացած եկամտին։