Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի ղեկավար Ալերո Ագբոգհորոմային, ծրագրի ավագ տեխնիկական պատասխանատու Բերնհարդ Շենքին, Բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին:
Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել նախարարության և Բանկի միջև առկա համագործակցությունը կոշտ կենցաղային թափոնների ծրագրի շրջանակներում: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի նախնական փուլում ի հայտ եկած խնդիրներին, մասնավորապես՝ աղբավայրի տեղադիրքի և աղբահանության հետագա համակարգի կառավարման հետ կապված հարցերին: Զրուցակիցները քննարկել են նաև տեխնիկական և կազմակերպչական այլ հարցեր, ուրվագծել հետագա քայլերը: Նախարար Լոքյանը սպառիչ պատասխաններ է տվել հյուրերին ծրագրի ընթացքի մասին, ներկայացրել աղբահանության համակարգի ներկա իրավիճակը և օրենսդրական դաշտը, այդ թվում նախատեսվող բարեփոխումները:
Հիշեցնենք, որ Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագիրն իրականացվում է հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում՝ KFW Զարգացման բանկի կողմից տրամադրված աջակցության միջոցով, և ընդգրկում է թափոնների կառավարման` այդ թվում փողոցների սանիտարական մաքրման, աղբահանության, թափոնների օգտահանման, փոխաբեռնման, տեղափոխման և տեղադրման ենթակառուցվածքների և ծառայությունների որակական զգալի փոփոխություններին ուղղված միջոցառումներ: Ծրագիրն ունի ապակենտրոնացված բնույթ. այն ընդգրկում է Լոռու մարզը և հարևանությամբ գտնվող Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն