| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոկտեմբերի 13-ին` ժամը 06.40-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 141/5 հասցեի մոտակայքում ՎԱԶ-2109 մակնիշի 03 OO 459 պետհամարանիշով (վարորդ՝ 1975 թ. Վ. Ղ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու, ով մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: