|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել անձը չպարզված 2 քաղաքացու, ովքեր տեղում մահացել են, ինչից հետո մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: