|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հուլիսի 27-ին, ժամը 13:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Mercedes E320 մակնիշի 01 MA 909 պետհամարանիշով ավտոմեքենայով վարորդ՝ 1980 թ. ծնված Գ. Ս.-ը վրաերթի է ենթարկել 1985 թ. ծնված Թ. և 1957 թ. ծնված Ա. Ե.-երին:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են Աստղիկ ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր: