կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-12 02:10
Սպորտ

Հոգնել եմ ափսոս ասելուց․ Մարկոս (տեսանյութ)

Մունդիալ 2018-ի ընտարական փուլի Լեհաստան-Հայաստան խաղից հետո լրագրողների հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսեց խաղի մասին։

«Արել ենք ամեն ինչ, ինչ կարող էինք, հիմա շատ դժվար է  խոսել։ Բոլորին ասում եմ շնորհակալություն, քանի որ մենք արել ենք ամեն ինչ։  Մեծ ափսոս։ Մենք նայել ենք նախորդ խաղերում մեր սխալները,  որ չկրկնենք դրանք։  Մեզ ոչինչ չէր պակասում այսօրվա։ Արազը երկու անգամ կարող էր գոլ խփել։ Մեղավորներ չկան։  Մենք արեցինք ամեն ինչ և կրկին պետք է ասենք ափսոս։ Հոգնել եմ ափսոս ասելուց, բայց սա մեր վիճակն է»։

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ

Վարշավա