կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-28 16:43
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակ կար, որ դրա համար գնդակահարում էին, ափսոս, այդ ժամանակները անցան․ Վազգեն Մանուկյան

Ցանկացած պետությունում այսպիսի խայտառակ պարտությունից հետո մարդը սուսուփուս դուրս կգար, կգնար՝ կա՛մ իր կուսակցությունը կպարտադրեր, կա՛մ ԱԺ-ն կպարտադրեր, մենք տարբերվում ենք մյուսներից, մեզ մոտ այդպես չէ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ Բաղրամյան պողոտայում։

Նա նկատեց, որ հերիք չէ՝ չեն գնացել, դեռ իրենք հոխորտում են, նոր ծրագրեր են առաջարկում՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ բարեկամություն։

«Պատերազմը ավարտված չէ, մենք ապրում ենք զինադադարի օրեր․ դրա մասին են հայտարարում Թուրքիան և Ադրբեջանը և իրենց ժողովրդին ուղղորդում են, որ պետք է վերցնել Երևանը, վերցնել Սյունիքը։ ՈՒ այդ պայմաններում ՀՀ ղեկավարները ասում են՝ պետք է ընկերություն, բարեկամություն անել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Ժամանակ կար, որ դրա համար գնդակահարում էին․ ափսոս, այդ ժամանակները անցան»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա ասաց, որ մի պահ պատկերացնում է, որ Հիտլերը այդպես վարվեր․ կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրեր և նշանակեր ընտրություններ, մենք այժմ չէինք ունենա այսպիսի հզոր Գերմանիա։

«Գերմանացիները հասկացան, որ այդ ֆաշիզմի էջը պետք է փակել, դատապարտել, որպեսզի բացվի նոր էջ․ մինչև պատմության մի էջը չփակվի, նոր էջ չի բացվելու։ Հիմա մենք գտնվում ենք այս խայտառակ էջի մեջ, և չենք կարողանում շուռ տալ։ Իսկ հաջորդ էջում մեզ սպասվում են բազմաթիվ պարտություններ և հսկայական հնարավորություններ։ Եվ, փաստորեն, այս էջը զոռով պահելու պատճառով մենք չենք ստանում այն առավելությունները, որոնք կարող էինք ունենալ, եթե էջը կարողանայինք թերթել»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․