Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ էթիկայի հանձնաժողովն ընդհանրապես պետք չի մեզ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը` անդրադառնալով այնտեղ վերջին շրջանում քննվող դեպքերին:
Ըստ նրա` օրենքի և էթիկայի միջև տարբերությունը պետք է տեսնել, քանի որ էթիկան երկու մարդկանց բարեկիրթ շփումն է:
«Ցավում եմ, որ մենք վերցնում ենք ընդունված օրենքներն ու կարգերը և ներմուծում մեր կյանք` առանց նայելու` որքանով են դրանք մեր հագով, այնինչ` ազգային հագուստը որպես զգեստ հագած` պետք է այդ օրենքներն ընդունենք: Չինաստանում, օրինակ, նախկինում ընդունված է եղել, որ իրար սիրող մարդիկ իրար տեսնելիս թքել են իրար երեսի: Պատկերացնո՞ւմ եք` հիմա դա մենք տեղայնացնենք»,- ասաց Գուլանյանը:
Անդրադառնալով վերջին` Շուշան Պետրոսյանի հետ կապված դեպքին, երբ, ֆեյսբուքյան մի օգտատիրոջ բանակի մասին բացասական գրառմանն ի պատասխան, պատգամավորը գրել էր. «Լակոտ, աչքերդ կհանեմ», Գուլանյանը նշեց, որ, անկախ նրանից, թե ով է նման արտահայտություն արել, ճիշտ չէ: «Կոպիտ արտահայտություններ են, մարդուն չի կարելի վիրավորել, կարող եք հակառակ կարծիքն արտահայտել, բայց պետք չէ վիրավորել: Ուրիշին «լակոտ» ասելուց հետո պետք է սիլլեն»,- ասաց նա:
Գուլանյանը նշեց նաև, որ եթե նման բան արած լիներ ընդդիմադիր մի պատգամավոր, հնարավոր է` հանձնաժողովը նույն որոշումը չկայացներ: