կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-24 12:35
Աշխարհ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարկոս Հարությունյանը հրաժարվել է Քաղաքաշինության եւ հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

Մարկոս Հարությունյանը հրաժարվել է Քաղաքաշինության եւ հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այդ մասին այսօր ավագանու նիստի ժամանակ տեղեկացրեց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը․ «Նիստը սկսելուց առաջ գրությամբ դիմել ենք քաղաքապետին՝ Քաղաքաշինության եւ հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի իրենց հաստիքից հրաժարվելու համար»։

Ի դեպ, արդեն տեղեկացրել էինք, որ Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի նախագահ Արսեն Կարապետյանը վայր է դրել մանդատը։

Երբ ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը անհանգստացավ այն փաստից, որ Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի և նախագահը և փոխնախագահը հրաժարվել են իրենց պարտականություններից ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը փորձեց հանգստացնել Հ․Խաչունցին․ «Բնականաբար տիկին Խաչունց, հանգիստ եղեք, Մարկոս Հարությունյանը կզեկուցի, այսօր կկատարի իր լիազորությունները»։