|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հոկտեմբերի 5-ին Վաղարշապատում կայանալիք ավագանու նիստում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին շնորհել Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։ Այս մասին գրում է «Հրապարակ օրաթերթ»-ը։
Հատկանշական է, որ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը համարվում է իշխանության հետ սերտ հարաբերություններ ունեցող հոգևորականներից մեկը և ինչպես ընդունված է ասել`10 տիրադավերից մեկն է։
Նախաձեռնությունը ուշագրավ է հատկապես այն ֆոնին, որ իշխանության և Հայ Առաքելական եկեղեցու, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև հակասությունները վերջին շրջանում ոչ միայն չեն թուլանում, այլև հասել են իրավական ու դատական գործընթացների։
Շատերի կարծիքով ` իշխանության այս քայլը դիտարկվում է նաև որպես Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի համար որոշակի «հող նախապատրաստելու» գործընթաց, ինչը կարող է հետագայում ավելի մեծ գործընթացի մաս լինել՝ ընդհուպ նրան որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի հնարավոր թեկնածու առաջադրելու համար։