կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-04 16:05
Քաղաքական

Նաիրա Զոհրաբյանը վիճում է` Բալասանյանին 17 մանդատ չի հասնում

Նաիրա Զոհրաբյանը վիճում է` Բալասանյանին 17 մանդատ չի հասնում

Այսօր ԱԺ քառօրյա նիստում քննարկվում էր ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության հարցը: ԿԸՀ նախագահի պաշտոնում քաղաքական մեծամասնությունն առաջադրել է գործող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Տիգրան Մուկուչյանին, որը վերաբերում էր ՏԻՄ ընտրություններին և Գյումրու ընտրությունների արդյունքներին:

«Դուք հայտարարել եք, որ «Բալասանյան» դաշինքին տրվելիք 17 մանդատն օրենքի համաձայն է: Ես չգիտեմ` այդ ո՞ր օրենքի համաձայն է: Մեր և ձեր ԸՕ-ները երևի տարբեր են: Բայց այս` ԱԺ-ի կողմից ընդունված ԸՕ-ի համաձայն` բոլոր հնարավոր ու անհնարին հաշվարկները ցույց են տալիս, որ «Բալասանյան» դաշինքը 15 մանդատից ավելի չունի»,- ասաց նա` շեշտելով, որ «Բալասանյան» դաշինքն ունի 15 մանդատ, ԲՀԿ-ն` 9 մանդատ, «Հայկական վերածնունդը»՝ 5 մանդատ, ԳԱԼԱ-ն՝ 4 մանդատ:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ Նաիրա Զոհրաբյանի հիշատակած մանդատներն առանց բոնուսի են, և համաձայն նոր ԸՕ 114 հոդվածի` եթե որևէ կուսակցություն ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, գործում է բոնուսը: «Բալասանյան» դաշինքի հավաքած 14,8 տոկոս մանդատին ավելանում է բոնուսը և ստացվում է 17 մանդատ:

Նաիրա Զոհրաբյանը պնդեց, որ անգամ բոնուսային համակարգով «Բալասանյան» դաշինքը չունի 17 մանդատ: