|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Այսօր Հանրապետության հրապարակում, Հայփոստի շենքի մոտ էին հավաքվել Հայաստանում եզդիական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Եզդիները միմյանց հետ վիճում էին։ Yerkir.am-ի հարցին՝ թե ի՞նչ միջոցառում է, և ինչո՞ւ են եզդիները միմյանց հետ վիճում, «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ բորիս Մուրազին նշեց, որ եզդիական համայնքը այսօր բողոքի ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Իրաքում բռնությունների ենթարկվող եզդիների, սակայն եզդիների մի հասարակական կազմակերպություն բողոքի ակցիային ներկայացել է Օջալանի նկարը կրող պաստառով, որի շուրջ էլ վիճաբանություն է սկսվել։
Հիշեցնենք, որ Աբդուլլա Օջալանը քուրդ քաղաքական ու ռազմական գործիչ է, Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդը: 1999 թվականից ի վեր նա ցմահ ազատազրկում է կրում Իմրալի կղզում: