|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Գյումրիի թիվ 21 դպրոցում այսօր 11-ամյա երեխա է մահացել:
Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանը
Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ երեխային արդեն մահամերձ վիճակում է շտապօգնության մեքենան բերել իրենց հիվանդանոց:
«Դեպքը գրանցվել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ: Սրտի կանգ է գրանցվել: Երեխային շտապօգնությունով բերել են, բայց արդեն անոմալ վիճակում: Գրեթե մեկ ժամ տարբեր ռեանիմացիոն միջոցներ արեցինք` դեղորայքային, ապարատային, սրտի մերսումներ և այլն, արհեստական շնչառություն, բայց, ցավոք, արդյունք չունեցանք»,- ասաց Կուրղինյանը:
Հիմա երեխայի մարմինը հերձման է ուղարկվել: Ոստիկանությունը մնացած հարցերով զբաղվում է: