|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Շուտով կլրանա 1 տարին, ինչ կանգ է առել երկրաշարժից անօթևան ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարությունը ինչպես Գյումրի քաղաքում, այնպես էլ գյուղական համայնքներում. հյատնում են «Շիրակ կենտրոնից»:
Վերջին շրջանում իշխանությունների կողմից պարբերաբար տրվող այն հավաստիացումները, թե «էս է, էս է՝ շինարարությունը վերսկսվելու է», այդպես էլ իրականություն չեն դառնում:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այսօր հերթական անգամ այցելեցին Ախուրյան համայնքի և Գյումրու Մուշ-2-2 նորակառույց թաղամասի հարևանությամբ գտնվող շինարարական հրապարակներ՝ իրավիճակին ծանոթանալու և լուսանկարահանելու նպատակով: Ցավոք, Գյումրու շինարարական հրապարակում նույնիսկ խոստացված հիմնային աշխատանքները չէին իրականացվել: Շինհրապարակն ամայի էր և լքված: Իսկ Ախուրյանում դեռ նախորդ տարի շինարարության դադարեցման պահից որևէ նոր բան չէր ավելացել: Ախուրյանում, լավ է, կիսակառույց բազմահարկերը գոնե պահակների հսկողության տակ էին, որոնք, ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: