Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տղաներն այն մարդիկ են, ովքեր ջնջել են սահմանը կյանքի եւ մահվան։ Նրանք իրենց արյունը ներարկել են մեր երկրի ցամաքող երակներում,-«Հնչող ձայներ» ժողովածուի շնորհանդեսի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, ասաց Արցախի վերջին պատերազմում անմահացած Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։
Գրքում տպագրվել են նաեւ Վաչագան Մանուկյանի ստեղծագործությունները։ Հայրն իր ելույթում մեջբերեց որդու՝ հայրենիքի մասին գրած տողերը։
«Հայրենիքը նույնպես կենդանի մարմին է, եւ այդ մարմինը ոչ միայն մեր սերն ու նվիրումն է ուզում, այլեւ րբեմն՝ մեր արյունը»։
Խաչիկ Մանուկյանի խոսքով՝ այս տղաները եղան նրանք, որոնց շնորհիվ հայրենիքի սիրտը կանգ չի առել։ Որքան էլ այսօր լրտեսներ ու դավաճաններ լինեն մեր մեջ, այս հերոս տղաների շունչն է պահում հայրենիքը։
Մանրամասն՝ տեսանյութում