|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի Իզմիր նահանգում ձերբակալվել է իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի եղբայրը` Քութբեթթին Գյուլենը: Ըստ թուրքական Yenisafak թերթի կայքի` հետախուզության մեջ գտնվող Քութբեթթին Գյուլենը գյուլենական համայնքի դեմ տարվող հետաքննության շրջանակներում մեղադրվում է «զինված խմբավորմանը անդամակցելու» մեջ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ աղբյուրի` Գյուլենի եղբայրը հայտնաբերվել է Իզմիրի Գազիէմիր թաղամասում գտնվող` հարազատներից մեկի տանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթթուլահ Գյուլենին թուրքական իշխանությունները մեղադրում են հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Այդ իսկ պատճառով երկրով մեկ սկսվել են զանգվածային ձերբակալություններ: Ձերբակալվում են նաև Գյուլենի մերձավորները և հարազատները, իսկ Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են արտահանձնել Գյուլենին: