|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայում հայտնի դերասան Քադիր Ինանըրի անունը հայտնվել է նախորդ տարի Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի մեղադրական ակտում: Այդ մասին հայտնել է Hurriyet-ի լրագրող Ջենգիզ Սեմերջիօղլուն իր հոդվածում:
Ինանըր-Գյուլեն կապի մասին ապացույցներ կամ մանրամասներ դեռևս չեն ներկայացվում:
Նշենք, որ Ինանըրն աջակցում է Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, որի անդամ է նաև Կարո Փայլանը: Նա բազմիցս հայամետ հայտարարություններ է հնչեցրել, անգամ՝ այցելել հայկական եկեղեցի և մոմ վառել: