Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ամփոփեց երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները: Նրա խոսքով՝ ՏԻՄ ընտրությունները մրցակցային էին, քաղաքական, իսկ Գյումրիում ու Վանաձորում կուսակցական ցուցակներով էին, այսինքն՝ կուսակցականացված:
«Բոլոր խնդիրներով հանդերձ` Գյումրիի ու Վանաձորի ընտրությունները ցույց տվեցին, որ անցումը խորհրդարանական համակարգին նորմալ է ընթանում, կուսակցությունները կարողանում են ազատ ընտրապայքարի միջոցով ընտրողին ներկայացնել իրենց ծրագրերը: Այս ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ մրցակցային ընտրություններն այլընտրանք չունեն»,- ասաց Շարմազանովը:
Ըստ նրա` ՏԻՄ ընտրությունները մրցակցային էին, ժողովրդավարական, կար ծրագրերի ու գաղափարների պայքար: Ինչ վերաբերում էին ՀՀԿ-ի գրանցած արդյունքներին, ապա, ԱԺ նախագահի տեղակալի խոսքով, իրենք իմացել են իրենց թույլ և ուժեղ կողմերը, և արդյունքները սպասելի էին:
«Մենք շնորհակալ ենք Գյումրու և Վանաձորի ընտրողներին, որ իրենց ձայնը տվեցին ՀՀԿ-ին: Շնորհավորում եմ նաև այն բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին, ովքեր անցել են ավագանու կազմ»,- ասաց նա:
Թե\' Սևանում, թե\' Ախթալայում, թե\' Կապանում, Օձունում և Սիսիանում հաղթեցին ՀՀԿ-ի թեկնածուները, դա սպասելի էր, ըստ Շարմազանովի, և ամեն ինչ պետք է անեն` իրենց ընրողների վստահությունը արդարացնելու համար: «Ընտրողները վստահության քվե են տվել ՀՀԿ-ին, իսկ դա շատ պարտավորեցնող է: Հանրապետական կուսակցությունը մնում է Հայաստանի ամենաազդեցիկ և ուժեղ քաղաքական կուսակցությունը՝ պահպանելով ու ամրապնդելով իր դիրքերը ՏԻՄ ընտրություններում»,- ասաց Շարմազանովը: