Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի 57-ամյա կանցլեր Անգելա Մերկելը գլխավորում է Forbes-ի` աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց ցուցակը: Նա կարեւոր դերակատարություն ունի համաշխարհային տնտեսության զարգացման գործում` զբաղվելով եվրոյի կայունացմամբ: Մերկելը ամենազդեցիկ կին է համարվել նաեւ 2006-2009 թվականներին:
Նախորդ տարի այս ցուցակը գլխավորում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը` Միշել Օբաման. հաղորդում է Reuters-ը:
Երկրորդ տեղում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է. Forbes-ը գնահատել է նրա ճիշտ ռազմավարությունը Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած հեղափոխությունների ժամանակ:
Երրորդ տեղում Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆն է. նա առաջին կինն է ողջ պատմության ընթացքում, որ նախագահում է հսկայական լատինաամերիկյան երկիրը:
Ցուցակում ամենաերիտասարդ ազդեցիկ կինը Լեդի Գագան է, ով զբաղեցնում է 11-րդ տեղը, իսկ ամենածերը` Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը` 49-րդ հորիզոնական:
Ցուցակում ընդգրկված կանանց միջին տարիքը 54 է: Բոլոր կանանց ունեցվածքը, միասին վերցրած, կազմում է 30 տրիլիոն դոլար: Նրանցից միայն 22-ը ամուսնացած չեն: