|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Չնայած Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին տեւական ժամանակ լուրեր կային, որ միայնակ են մասնակցելու ընտրություններին` որպես կուսակցություն, սեփական ցուցակով, եւ դաշինք չեն կազմելու որեւէ ուժի հետ, բայց քանի որ բոլոր հարցումներով հասկացել են, որ ընդդիմության ֆավորիտն այս ընտրություններում իրենք են եւ կարող են հավակնել ծանրակշիռ քվեներ ստանալու, որոշել են դաշինքով մասնակցել:
Մի կողմից` ակնհայտ է, որ այլ ուժերի հետ համագործակցության կարիք իրենք, մեծ հաշվով, չունեն, սակայն հաղթանակի հավակնող ուժը նաեւ փորձում է ամեն ինչ անել, որ փոքր ուժերն առանձին չմասնակցեն եւ ձայներ չփոշիացնեն, ուստի արդեն երեկ հայտարարեցին, որ առաջին համագործակցությունն է կնքվել` Հարություն Հարությունյանի նորաստեղծ «Նոր դարաշրջան» եւ Նաիրի Սարգսյանի «Միավորված հայեր» կուսակցությունների հետ, որոնք նոր ուժեր են:
Միավորված ուժը գալիք ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» անվան ներքո։ Որոշ տեղեկություններով, դաշինք կազմելուն նպաստել է նաեւ այն, որ բոլոր սոցհարցումները ցույց են տվել՝ մարդիկ պահանջում են, որ գործարարն առաջնորդի ընդդիմադիր ուժերի միասնական դաշտը, եւ ավելի շատ նրա անձի հետ են հույսեր կապում, քան իր թիմի: Նաեւ դա է պատճառը, որ ընտրություններին մասնակցող միավորի անվան մեջ նշվելու է Սամվել Կարապետյանի անունը»։