|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ երկուշաբթի օրը հանդիպելու է կուսակցությունների ղեկավարների հետ` կոալիցիա ձևավորելու վերաբերյալ քննարկումների. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Նա տեղեկացրել է , որ առաջին հանդիպումը լինելու է Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավարի, այնուհետև` «Ազգային շարժում» և վերջում միայն` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավարի հետ:
«Արդեն հայտնել եմ, որ ԺԴԿ-ի և «Ազգային շարժման» հետ գտնվում ենք նույն հեռավորության վրա: Բոլորի հետ հանդիպելու ենք: Մեր կուսակցությունը շատ ուժեղ է: Մենք խորհրդակցել ենք, և արդյունքում հայտնի է դարձել, որ կոալիցիայի համար ամենահարմար կուսակցությունները դրանք են»,- ասել է Դավութօղլուն: