|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բռնաճնշումների և ձերբակալությունների հերթական փուլն է սկսել իրանամետ շիա հավատացյալների նկատմամբ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Պարադոքսն այն է որ շիայական գաղափարախոսությունն ունի շատ կարևոր առանձնահատկություն. յուրաքանչյուր բռնաճնշում կամ հետապնդում էլ ավելի է ամրապնդում և հզորացնում շիայական համայնքն իր համոզմունքներում։
Ուշագրավը սակայն այլ բան է. եթե Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ռազմաքաղաքական վերնախավը փաստացիորեն կերտվել է Թուրքիայի կողմից, ապա Իրանն այստեղ բավական արդյունավետ աշխատել է հասարակ քաղաքացիների շրջանակում՝ հենց այն մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ բարոյական, քաղաքական և տնտեսական զրկանքներ են կրել Բաքվի բռնապետի ու նրա վարչախմբի ձեռքով, իսկ նման անձանց թիվն անհամեմատ ավելի մեծ է թուրքամետ վերնախավերից։
Ուստի այժմ շիայական շարժումը Բաքվի բռնապետի իշխանության ամենաազդեցիկ և զորեղ ընդդիմությունն է, որն օրըստօրե թափ է հավաքում և ունակ է դառնում տապալելու այդ դիվական վարչախումբը և դրա պարագլխին»,- գրել է Ոսկանյանը։