|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգն անդրադարձել է Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութին՝ հայ ժողովրդի զավակներին կոչ անելով հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք անընդունելի են և հարիր չեն սրբավայրերի առաքելության հետ ու վիրավորում են քրիստոնեական, հոգևոր զգացմունքները:
«Ապշած ենք Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութից։ Հատկապես զարմանալի է այդպիսի արարք արձանագրել մի անձի կողմից, ով նախկինում վանահայրերի գիտությամբ ու արտոնությամբ Գեղարդավանքում խոնարհաբար կատարել է գմբեթի ու տանիքի մաքրման աշխատանքներ»,- նշված է «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի էջի գրառման մեջ:
Հանձնարարվել է առավել զգոն լինել սրբավայրերի պահպանության և խնամքի ծառայության մեջ և հորդորվել է հոգևոր խնամքի իրագործման շրջանակներում բացատրական աշխատանքներ տանել երիտասարդի հետ:
Մայր Աթոռը հայ ժողովրդի զավակներին կոչ է արել հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք անընդունելի են և հարիր չեն սրբավայրերի առաքելության հետ և վիրավորում են քրիստոնեական, հոգևոր զգացմունքները։