Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու խոշտանգման դեպքի առնչությամբ:
Նա, մասնավորապես նշել է.
«Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։
Ընդ որում, մեր իրավական համակարգում խոշտանգման համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածի կիրառության հետ կապված տարիներով կուտակված խնդիրներ կան։ Այս հոդվածով, դրա ընդունման պահից սկսած, որևէ անձ չի դատապարտվել, այսինքն՝ այն երբեք սպառիչ կիրառություն չի ստացել։
Մարդու իրավունքների պաշտպանն արդեն գրություն է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն»: