|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 17։22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին Գեղակերտ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Ըստ նախնական տվյալների կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29-րդ կմ-ում, բախվել են «Lexus» մակնիշի 10 CT 101 պ/հ (վարորդ Լ. Ս. ծնված 1997 թ.) և «ԶԻԼ-130» մակնիշի 34 TD 326 պ/հ (վարորդ Ա. Պ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օ. Ջ.-ը (ծնված 1971 թ.) և Տ. Ս-ը (ծնված 1994 թ.) տեղում զոհվել են:
Փրկարարները Օ.Ջ.-ի և Տ.Ս.-ի դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և իրականացրել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի մաքրման և լվացման աշխատանքներ:
Ըստ shamshyan.com-ի` Lexus-ի վարորդն ու ուղևորները մասնակցում էին հարսանեկան արարողության ու մահացողները մայր ու աղջիկ էին։