| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վանաձորի Դեմիրճյան փողոցում «Տարոն-4» թաղամասի երթուղին սպասարկող 0617 L պետհամարանիշով ավտոբուսը, դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել է BMW մակնիշի 36 LO 862 պետհամարանիշով ավտոմեքենային: Բարեբախտաբար, ավտոբուսի ուղևորները չեն տուժել, սակայն BMW-ի վարորդն ու երեք ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Yerkir.am-ի Վանաձորի թղթակիցը տեղեկացնում է, որ տուժածներից երեքի վիճակը, ըստ բժիշկների, միջին ծանրության է, մեկինը` ծանր` գանգուղեղային վնասվածք է ստացել:
Մեր թղթակցի հետ զրույցում BMW-ի վարորդը` Սերյոժա Միսկարյանը, որ արդեն 58 տարի ղեկին է, փառք է տվել Աստծոն, որ ինքն ու մեքենայում գտնվող երկու աղջիկն ու հարսը կենդանի են մնացել: Ըստ նրա` ինքը արագություն չի գերազանցել, տեղանքն էլ վտանգավոր չէ եւ չի հասկանում, թե ինչու է ավտոբուսը փոխել ուղղությունն ու մխրճվել իր մեքենայի մեջ:
Դեպքի վայրում աշխատող ոստիկաններից մեր թղթակիցը պարզել է, որ ավտոբուսն ուղղությունը փոխել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի պատճառով: Փաստորեն, ավտոբուսի վարորդը, խուսափելով վթարից, մեկ այլ վթար է ստեղծել: «ՎԱԶ 2106»-ը դեպքի վայրից փախել է:
![]()  | 
![]()  |