կարևոր
328 դիտում, 6 ժամ առաջ - 2025-10-07 12:00
Հասարակություն

Հայաստանի հաշվին Մայր Թերեզա է աշխատում, բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ. Ռոբերտ Քոչարյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ելույթում անդրադարձել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթերին՝ շեշտելով, որ դրանցից շահել են Միացյալ Նահանգները և Ադրբեջանը, մինչդեռ Հայաստանը մնացել է առանց որևէ ձեռքբերման։

 ԱՄՆ-ը ստացել է ապագա միջանցքի վերահսկողություն Իրանի սահմանին, ինչպես նաև տարածաշրջանում ազդեցության մեծացում։
 Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք Հայաստանի տարածքով, Մինսկի խմբի լուծարում և ՄԱԿ-ի 907 բանաձևի չեղարկում։
 Հայաստանը ստացել է միայն նոր խնդիրներ։
 Վարչապետ Փաշինյանը ստացել է մեկ լուսանկար Թրամփի հետ և իրավական ուժ չունեցող թուղթ՝ ներքաղաքական շահերի համար։

Քոչարյանը քննադատեց նաև միջանցքային նախագծի գաղափարը՝ նշելով, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը մեծ տրանզիտային ներուժ չի ապահովում, բացառությամբ Ադրբեջանի և Թուրքիայի կապի։ Նրա խոսքով՝ ամենաարժեքավոր հատվածը հանձնվել է ԱՄՆ վերահսկողությանը, ինչը ռիսկեր է ստեղծում թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար։

Նա հավելեց, որ ճանապարհի կառուցման իրական արժեքը շատ ավելի մատչելի է, քան ներկայացվում է, և Հայաստանը կարող էր ինքնուրույն իրականացնել այն՝ խուսափելով տարածքի կառավարման արտահանձնումից։

Քոչարյանի եզրակացությամբ՝ այս գործընթացում Հայաստանը ոչինչ չի շահել, իսկ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը հանդես է եկել «դեկորացիայի» դերում։

Մանրամասն՝ տեսանյութում։