|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Այսօր «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը լրագրողներին ներկայացրեց 5-րդ գումարման խորհրդարանի 9-րդ նստաշրջանի գործունեության և պատգամավորների գույքի ու եկամուտների 2012-2016թթ. հայտարարագրերի դիտարկման արդյունքները:
«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Բաբկեն Թունյանը, ներկայացնելով արդյունքները, նշեց, որ ամենաշատ դրամական հայտարարագիրն ունի Գագիկ Ծառուկյանը` 16,6 միլիարդ դրամ, 34 միլիոն դոլար: Գագիկ Ծառուկյանի եկամուտները 2015թ. ընթացքում կտրուկ պակասել են` մոտ 100 միլիոն դոլարով, բայց դա չի նշանակում, որ նա այդքանով աղքատացել է, որովհետև դրա փոխարեն աճել են նրա փոխառությունները, ձեռք բերած արժեթղթերը:
Երկրորդ տեղում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն է, ընդ որում`Սամվել Ալեքսանյանի կնոջ հայտարարագրած միջոցներն ավելի շատ են:
Երրորդ տեղում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանն է:
ԱԺ-ում կան 16 միլիոնատերեր` դոլարային մասով:
2015թ. ընթացքում ամենաշատ եկամուտներ են ունեցել Գագիկ Ծառուկյանը, երկրորդ տեղում` Աշոտ Արսենյանը, որից հետո` Գուրգեն Արսենյանը, Մհեր Սեդրակյանը, Արայիկ Գրիգորյանը, Մանվել Գրիգորյանը:
Բոլոր` 131 պատգամավորները միասին 2015թ. ունեցել են 12,5 միլիարդ դրամի, 47,7 միլիոն դոլարի և 15,3 միլիոն եվրոյի եկամուտ կամ, դոլարային արժեքով, 90 միլիոն դոլարի եկամուտ:
Եթե 2015թ. սկզբին պատգամավորներն իրենց արժույթը պահում էին հիմնականում դրամով, ապա տարվա վերջում` դոլարով:
Ամենաշատ փող ունի ԲՀԿ խմբակցությունը, երկրորդ տեղում ՀՀԿ խմբակցությունն է, երրորդ տեղում` անկախ պատգամավորները:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դրամական միջոցներ չի հայտարարագրել, բայց նրա կինը 126 միլիոն դրամ եկամուտ է հայտարարագրել:
Եկամուտների աղբյուրների մասով առաջին տեղում փոխառությունների դիմաց ստացված հատուցումներն են, երկրորդ տեղում` շահաբաժինները, երրորդ տեղում` նվիրատվությունները, իսկ աշխատավարձը եկամտի ընդամենը 4,9 տոկոսն է կազմում: