|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Չեխիայի նախկին վարչապետ Միլոս Զեմանը երկրի նոր նախագահն է: Euronews-ի հաղորդմամբ` նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նա հավաքել է ավելի քան 54 տոկոս ձայն: Մինչդեռ, նրա գլխավոր մրցակցի` երկրի ԱԳ նախարար Կարլ Շվացենբերգի օգտին քվեարկել է ընտրողների 45 տոկոսը: Շվացենբերգը, ի դեպ, երկրի ամենահարուստ քաղաքական գործիչն է:
Առաջին անգամ է, որ Չեխիայում նախագահն ընտրվում է իր քաղաքացիների քվեարկությամբ: Մինչ այդ, խորհրդարանի 2 պալատների հրավիրած նիստում էր որոշվում երկրի առաջնորդը: