|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մեքսիկացի մեդիամագնատ Կարլոս Սլիմը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է երկրագնդի ամենահարուստ մարդկանց ցուցակը, որն այսօր հրապարակել է ամերիկյան «Ֆորբս» ամսագիրը: Գործարարի կարողությունը գնահատվում է 74 մլրդ դոլար՝ 20,5 մլրդ-ով ավելի, քան 2010 թվականին էր:
Երկրորդ հորիզոնականում իր դիրքերը պահպանել է «Մայքրսոֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունը 56 մլրդ դոլար է:
«Բրոնզով» երկրորդ տարին անընդմեջ բավարարվում է աշխարհի ամերիկացի գործարար Ուորեն Բաֆեթը, որի կարողությունը 50 մլրդ դոլար է (անցյալ տարի՝ 47 մլրդ դոլար):
«Ֆորբսի» փորձագետները նշում են, որ ամերիկացի լեգենդար գործարարների «անհամոզիչ» արդյունքները բացատրվում են նրանց` բարեգործությանն ուղղված խոշոր ծախսերով: