կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-21 12:40
Քաղաքական

Աշոտ Աղաբաբյանը Լևոն Հայրապետյանին համարում է իսկական հայ

Աշոտ Աղաբաբյանը Լևոն Հայրապետյանին համարում է իսկական հայ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը չի հավատում, որ գործարար Լևոն Հայրապետյանը կարող է կապ ունենալ հանցագործ աշխարհի կամ որևէ հանցագործության հետ: Ըստ պատգամավորի` նա մեծ բարերար է: Yerkir.am-ի հետ զրույցում նա այսպես բնութագրեց ձերբակալված հայ գործարարին. «Լևոն Հայրապետյանն իմ ընկերն է և շատ լավ մարդ, և ես չեմ կարծում, որ նա որևէ կապ կարող է ունենալ հանցագործ աշխարհի հետ: Նա ավելի շատ կապ ունի արվեստի, գրականության, մարդկության, բարեգործության, ընկերության հետ: Ես նրան համարում եմ իսկական հայ»: