|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Աշոտ Աղաբաբյանը չի կարողանում հաղթահարել իրեն պատուհասած ֆինանսական ծանր վիճակը:
Երեկ տեղեկացանք, որ պատգամավորը վաճառում է իրեն պատկանող «Շիրակ» մարկետը:
Աղաբաբյանը մեր հարցից զարմացավ. «Իսկ դո՞ւք որտեղի՞ց իմացաք,-հետո մի քիչ անվստահ հակադարձեց:-Չէ, չեմ պատրաստվում, ես ընդամենը ստադիոնի հետ կապված խնդիրներ ունեմ և երևի թե 80 տոկոսը վաճառքի հանեմ… պետք է վաճառեմ, որ գոնե կարողանամ ինչ-որ բան փրկեմ»:
Հիշեցնենք, որ «Հրազդանի» սնանկացման գործընթացը դեռ ավարտին չի հասել: Ի դեպ, ըստ լուրերի, Աղաբաբյանն այնքան է ազդվել ֆինանսական գահավիժումից, որ սկսել է ավելի սիրել «Հրազդանը». ասում են՝ նա հիմա ավելի շատ է գիշերում այնտեղ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: