Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կարծիքով` պետությունը նման է իր ժողովրդին, իսկ ժողովուրդը նման է իր պետությանը, այնպես որ` երբ կգա նախագահական հերթական ընտրության ժամանակը, «և' Գագիկ Ծառուկյանը, և' Պողոսը, և' Պետրոսը իրավունք ունեն առաջադրվելու, և եթե որևէ մեկին ժողովուրդը կտա ձայների մեծամասնությունը, նա էլ կդառնա նախագահ»:
Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ պատկերացնում է Հայաստանի նախագահի պաշտոնում յուրաքանչյուր անձի, եթե նա ստանա ժողովրդի քվեն: «Ժողովուրդն ինքը ամենաճիշտ կողմնորոշվողն է»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը:
Անդրադառնալով հոկտեմբերի 10-ի հանրահավաքին` ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Ժողովուրդն ընդամենը ցանկանում է ճշմարտությունն իմանալ: Եվ իմացավ այդ մասին այնքանով, ինչքանով ընդդիմությունը ասաց: ճշմարտությունը մենք ավելի լավ գիտենք, եւ եթե իրանցը հնարած ա, ապա մերը ռեալ ա: Մեր ռեալ ճշմարտությունն այն է, որ, շրջափակման մեջ լինելով, ինչ-որ ձևով, ինչ-որ չափով կարողանում ենք առաջ գնալ, իսկ եթե մտնենք ԵՏՄ, այդ ժամանակ այդ ընթացքը ավելի կարագանա»:
Հարցին, թե ի՞նչ գործողություններ կլինեն հոկտեմբերի 24-ի հանրահավաքում, քանի որ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանըն այն անվանել էր «գործողությունների հանրահավաք», Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Դե լավ ա, ի՞նչ վատ ա որ, թող մի լավ քոչարի բռնեն, պարեն: Ուրիշ ի՞նչ պիտի լինի որ: Լևոն Զուրաբյանն ո՞վ ա, որ կարենա մի բան անի»: