Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Հրազդան» մարզադաշտը նվեր որևէ մեկին չի պատրաստվում տալ: Պատգամավորը պահանջում է իրեն վերադարձնել ստադիոնի վրա ներդրած գումարի գոնե հիսուն տոկոսը, որը կազմում է 15 մլն դոլար: Աղաբաբյանը պատմեց, որ «Միկա»-ի դաշտը 23 մլն դոլարով գնել է Ֆինանսների նախարարը և հայտարարեց, որ իր խնդիրը կապված է «երկու Գագիկների հետ» (Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան և ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյան-խմբ.) Աղաբաբայնը հայտարարեց, որ Ծառուկյանի արածը՝ վաճառականներին անվճար տաղավարներ տրամադրելը, բարեգործություն չէ, այլ պետությանը խաբել, քանի որ անհասականալի է, թե ինչպես կարող է գործարարը անվճար տեղ հատկացնել. այս ամենը հարցեր է առաջացնում:
«15 տարվա մեջ ո՞նց կարող է մարդը Հայաստանում այդքան հարստանալ: Իհարկե, կասկածում եմ, որ այդ հարստությունը նրանք արդար ճանապարհով են ձեռք բերել»,-ակնարկելով Ծառուկյանին և Խաչատրյանին՝ասաց պատգամավորը, հետո, անդրադառնալով Ծառուկյանի տանը, ասաց. «Տուն չի դվարեց ա, 150 ընտանիք կարող է էնտեղ ապրել: Բա էդքան թագավոր տղա ա…»: Ուշագրավ է, որ չնայած պատգամավորը դժգոհում է հարկային մարմինների գործունեությունից, անարդար տուգանքներից, բայց օրենքի ուժով հարցերը լուծել, հաղորդում ներկայացնել չի պատարստվում: Վերջում պատգամավորը դիմելով Գագիկ Ծառուկյանին և Գագիկ Խաչատրյանին հարց հնչեցրեց. «Չե՞ք հոգնել»: Ի դեպ, նա նաև ներողություն խնդրեց ԱԺ-ում «կնոպկա սեղմող» լինելու համար, խոսեց իր մականունից՝ Բուռնաշ, ասելով, որ այն ձեռք է բերել պատերազմի տարիներին եւ ի տարբերություն շատերի մականունների այն «բարոյական եւ գեղեցիկ է հնչում»:
Հիշեցնենք, որ Աղաբաբյանի տուգանքները հասնում են շուրջ 60 մլն դրամի: