Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանի որ մեզ մոտ տեղի են ունեցել փոփոխություններ և անցում ենք կատարել համամասնական ընտրակարգին, հաջորդ խորհրդարանում գտնվելու համար կա\'մ պետք է միանալ ուրիշ թիմի, կա\'մ սեփականը ստեղծել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ արձագանքելով հարցին, թե առաջիկայում ձևավորվելիք խորհրդարանում նա լինելո՞ւ է, թե՞ ոչ:
«Սեփականը ստեղծելու ժամանակը չկա, ռեսուրսներին էլ պետք է տիրապետել, դրա համար, էս գաղափարներով հանդերձ, մի քանի «եթե»-ների շարք կա: Առնվազն մինչև տարվա վերջը իմ պարտականությունները կատարելու եմ, որոնք ստանձնել եմ դեռ 2012 թվականին: Դրանից հետո կլինի՞ արդյոք մի թիմ, որի ներկայացրած տեսլականը կհամապատասխանի իմ տեսլականին, կգա իմ սեփական ցանկության «եթե»-ն»,- ասաց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ չկա առաջիկա խորհրդարանում մնալու ձգտում: «Չկա ձգտումը, որ ես անպայման պետք է այստեղ կառչած մնամ, ես միշտ ասել եմ, որ գնալու պրոբլեմ չունեմ: Բացի իմ վերլուծական կենտրոնի թիմից, ավելի հաճելի և հարազատ թիմ չունեմ, որտեղ պատկերացնում եմ իմ ներկայությունը: Ժամանակն արդեն ցույց կտա, թե մնացածն ինչպես կդասավորվի»,- ասաց Պողոսյանը՝ հիշեցնելով, որ իր պատգամավորական գործունեության ընթացքում մշտապես ցուցաբերել է իր վերլուծական հատկությունները: