կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-10 13:15
Քաղաքական

Թևան Պողոսյանը մինչև փետրվարի կեսը մտածելու ժամանակ ունի

Թևան Պողոսյանը մինչև փետրվարի կեսը մտածելու ժամանակ ունի

Դեռևս հայտնի չէ` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը փոխե՞լ է պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ Թևան Պողոսյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, սակայն «Ժառանգություն» կուսակցության անդամները հույս ունեն, որ նա ոչ միայն կհրաժարվի իր որոշումից, այլ նաև Զարուհի Փոստանջյանի բացակայության ընթացքում կղեկավարի «Ժառանգություն» խմբակցությունը:

 

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Թևան Պողոսյանը մինչև փետրվարի կեսը դեռ ժամանակ ունի` որոշում կայացնելու համար: «Փետրվարի 3-ին, երբ մեկնարկեն Ազգային ժողովի աշխատանքները, կհայտարարվի Թևան Պողոսյանի որոշման մասին, սակայն 10 օր նաև ժամանակ է տրվում վերջնական որոշման համար»,- ասաց նա:

 

Արմեն Մարտիրոսյանը չկարողացավ կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի Թևան Պողոսյանը, միաժամանակ հույս հայտնեց, որ նա կշարունակի պատգամավորական գործունեությունը: