Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը «կուլտուրական» ձեւով «ցրում» է ընդդիմությանը, «ջրում» փակ հանդիպման հարցը։ Երկուշաբթի օրը, ԱԺ նստաշրջանի մեկնարկին, «Հայաստան» խմբակցությունն առաջարկեց Գորիս-Կապան ճանապարհահատվածին տեղակայված մաքսակետի թեմայով փակ քննարկում կազմակերպել, հրավիրել պատկան կառույցների առաջին դեմքերին եւ լսել պարզաբանումներ։ Ընդդիմադիրների պայմանն է, որ հանդիպմանը ներկայանան ԱԱԾ, ՊՆ, դատախազության առաջին դեմքերը։
Այդ օրը ՔՊ խորհրդարանական մեծամասնությունը փափուկ բարձ դրեց ընդդիմադիրների գլխի տակ, վստահեցրեց, որ իրենք եւս տեսնում են փակ քննարկման անհրաժեշտություն: Միայն փոխանցել էին, որ եթե պետք է առաջին դեմքերը ներկայանան, ապա անհրաժեշտ է մեկ-երկու օր սպասել, մինչեւ նրանց գրաֆիկը հարմարեցնեն։ Առաջարկից արդեն մոտ մեկ շաբաթ է անցել, սակայն փակ հանդիպումն այդպես էլ չկազմակերպվեց։
Ընդդիմադիրներին երեկ ասել են, որ առաջին դեմքերի համաժամանակյա ներկայություն չեն կարողանում ապահովել, իսկ մյուս կողմը չի ցանկանում մեկ պաշտոնյայի հետ հանդիպել, տառապանքը փորձ ունի՝ ներկայացող պաշտոնյան կասի, որ ինքը թեմային չի տիրապետում` մյուս ոլորտի պաշտոնյան կիմանա այդ մասին, եւ հանդիպումն անիմաստ կդառնա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում