Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը գրում է․
«Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում հայկական կողմի հետ հանդիպումը «ցրելու հատուկ գործողությունը» Ադրբեջանի ղեկավարության կողմից նախապես կազմակերպված քաղաքական-քարոզչական ուշագրավ հնարք էր՝ բեմադրված Հաջիև-Բայրամով զույգի կողմից։
Այդ քայլն իր բովանդակությամբ լիովին տեղավորվում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Բաքվի նոր մարտավարության տրամաբանության մեջ, որն է՝ մաքսիմալ բարձրաձնել «խաղաղության համաձայնագրի» գինը, առավելագույնս թանկով վաճառել այն հայկական կողմի վրա և «վաճառքի» իրական պայմանները Երևանին հասցնել ոչ թե ուղիղ կերպով, այլ շահագրգիռ միջնորդների միջոցով։ Իսկ վերջիններն էլ պետք է համոզեն, խրախուսեն Հայաստանին՝ առավելագույն ճկունություն դրսևորել և հերթական անգամ միակողմանի կերպով ընդառաջ գնալ ադրբեջանական կողմի պայմաններին։
Բացի այդ, Ալիևն ամեն կերպ խուսափում է Փաշինյանի հետ հատկապես միջնորդների մասնակցությամբ հանդիպումներից նաև այն պատճառով, որ ինչպես նույն ԵՔՀ նախորդ՝ Գրանադայի հանդիպումից էր «թռել»՝ չկատարելով նախորդիվ ստանձնած պարտավորությունները, այնպես էլ վերջին շրջանում չիրականացրած պայմանավորվածությունները շրջանցելու խնդիր ունի։ Խոսքը, բնականաբար, վերաբերում է սահմանազատման-սահմանագծման և խաղաղության գործընթացներում «Ալմա-Աթայի հռչակագրի» ամրագրմանը, որից Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով խուսափում է։
Հ.Գ. Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրության, օրենսդրության փոփոխության պայմաններին, ապա դրանք միայն գործընթացի երևացող, ֆոնային հատվածն են, ձևական պատճառաբանություններ։ Իրական պատճառը Մեղրիով Ադրբեջան-Նախիջևան անարգել անցման ապահովումն է կամ հայտնի «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը»։