| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Տեղական տուրքերի ու վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Գործող օրենքի համաձայն` Երևանում հիմնական և ոչ հիմնական շենքերի ներսում ոգելից խմիչքների վաճառքի համար յուրաքանչյուր եռամսյակը մեկ սահմանված է տեղական տուրք՝ 0-ից 17 հազար դրամ, իսկ ծխախոտի վաճառքի համար՝ 1500-ից 17500 դրամ:
Գործող դրույքաչափերի փոփոխության անհրաժեշտությունը ի հայտ է եկել ՓՄՁ-ների գործունեության ընթացքում, որովհետև գործող դրույքաչափերը համադրելի չեն հիմնական և ոչ հիմնական առևտրի օբյեկտների շրջանառությանը, անհավասար պայմաններ են ստեղծում տարբեր չափերի առևտրի օբյեկտներ ունեցողների միջև: Առաջարկվում է փոփոխել դրույքաչափերը՝ ըստ առևտրի օբյեկտների չափերի՝ քառակուսի մետրը ընդունելով որպես չափման միավոր: Առաջարկվում է տարբերակումների վեց տեսակ:
Օրենքի փոփոխությունը ներկայացնող` Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշեց, որ վերլուծություններն արդեն կան, որոնք ցույց են տալիս, որ օրենքի փոփոխությունը միանշանակ դրական է ազդելու ՓՄՁ-ների վրա, մասնավորապես` մայրաքաղաքում մոտ 3000 առևտրի օբյեկտների համար 50-60 տոկոսով թեթևանում է բեռը: